Իրապատում-շոուի աստղ, գործարար Քորթնի Քարդաշյանն օրերս աջակցել է պատմական հայրենիքին՝ Հայաստանին։ Քիմի ավագ քույրը կիսվել էր Zartonk պարբերականի հրապարակումով, որը չորս քայլ է առաջարկում Հայաստանին օգնելու համար, իսկ այսօր Instagram-ի Stories բաժնում հուզիչ հոլովակ է հրապարակել, որում պատկերված է՝ ինչպես են ծնողները զորակոչիկներին ծառայության ուղարկում։

 

Քորթնին իր հրապարակումն ուղեկցել է արտասվող էմոջիով ու սրտիկով, որոնք խոսում են այն մասին, որ հեռուստաաստղը հուզվել է այդ տեսարանից։