Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, նշել է բրիտանական թագավորական ընտանիքց դուրս գալու ու տիտղոսներից հրաժարվելու իրական պատճառը։ Girl Up գագաթնաժողովի ընթացքում նախկին դերասանուհու խոստովանության վրա ուշադրություն է դարձրել «Daily Star» թերթը։

Меган Маркл

Մեգանն իր խոսքը նվիրել է կանանց ակտիվությանը, որն ուղղված է գենդերային հավասարության, ռասիզմի, կլիմայի փոփոխության եւ ժամանակակից այլ սուր խնդիրների։ Պարբերականը վստահ է, որ Մարքլն իր խոսքերով քողարկված ձեւով բացատրել է, թե ինչու են ինքն ու արքայազն Հարին հրաժարվել թագավորական արտոնություններից ու ԱՄՆ տեղափոխվել։

«Ձեր ինտուիցիան ձեզ կասի, թե ինչն է սխալ ու ճիշտ։ Ինչն է արդար, ինչը՝ ոչ։ Ամենաբարդը (դա ինձ համար ամենաբարդն էր) սեփական համոզմունքները գործողություններով հիմնավորելն է»,- խոստովանել է նա։

Մարքլը կոչ է արել արտաքին աղմուկը ճնշել ներքին ձայնով, որն ասում է ճշմարտությունն ու հույս տալիս։ Նա ընդգծել է, որ բացասական արտահայտություններ միշտ կլինեն, նրանցից հնարավոր չէ թաքնվել։

Մեգան Մարքլի հետ «Girl Up Leadership Summit» գագաթնաժողովին մասնակցել են Հիլարի Քլինթոնը, Միշել Օբաման, Պրիյանկա Չոպրան եւ այլ բանախոսներ։ Ելույթի համար արքայազն Հարիի կինը կապույտ զգեստ է ընտրել ու բնական դիմահարդարում։