Դերասանուհի Անաիս Սարդարյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է որդու՝ Մոնթեի հետ։ Կադրերն արվել են Գառնիում։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է որդուն ու ոճային կերպարում է. Անաիսը վանդակավոր տաբատ է կրում ու պիջակ, որոնք համադրել է մարզակոշիների հետ։ «Մոնթուշիկի հետ մի օրը մի դար արժե։ Մոնթե մեռնեմ արեւիդ, իմ սեր, շնորհակալ եմ, որ կաս»,- լուսանկարները մակագրել է նա։