«Բեթվումեն» սերիալի ստեղծողները հայտարարել են, որ գլխավոր դերի համար ընտրել են սեւամորթ դերասանուհի Ջավիսիա Լեսլիին: Բեթմենի կին տարբերակի դերակատար Ռուբի Ռոուզը հեռացել է նախագծից՝ խիստ զբաղվածության պատճառով:

Բեթվումենին կեսդարյա բացակայությունից հետո՝ 2006 թվականին, վերադարձրել են DC․ նա նկարագրված է որպես հրեական ծագում ունեցող կին, փորձառու մարտիկ եւ լեսբուհի, քանի որ ստեղծողները ձգտում էին զանազանել իրենց կերպարները:

Սակայն սրանք ոչ բոլոր անակնկալներն են, որոնք պատրաստվում են «Բեթվումեն» սերիալի երկրպագուների համար նոր՝ երկրորդ սեզոնին։

Այժմ գլխավոր հերոսուհու անունը Ռայան Ուայլդեր է, նա կլինի անփույթ եւ նույնիսկ անհեթեթ, ի տարբերություն իր նախորդի՝ Քեյթ Քեյնի, որը խաղացել է Ռուբի Ռոուզը։