Ֆիլիպ Կիրկորովը զարմացրել է իր երկրպագուներին՝ ցույց տալով մատնեմատին շողացող մատանին և ապա հայտարարել ընտանեկան նոր կարգավիճակի մասին: Մյուս օրը կատարողը երեխաների հետ այցելել է Մոսկվայում գտնվող «Chicken Mafia» արագ սննդի ռեստորանի բացմանը: Ինստագրամի իր էջում նա հրապարակել է լուսանկար սեփականատիրոջ` ռեփեր Տիմատիի հետ: Լուսանկարին կից Կիրկորովը շնորհավորել է ռեփերին։ Երկրպագուները, տեսնելով նրա մատնեմատին շողացող մատանին, հարցրել են՝ արդյո՞ք նրա ընտանեկան կարգավիճակը փոխվել է, ինչին արտիստը դրական պատասխան է տվել։ Կիրկորովը հավելել է, որ արդեն գտել է իր ընտանեկան երջանկությունը: Ինքը ամեն օր կփորձի այն ավելի գեղեցիկ ու ուժեղ դարձնել: Ֆիլիպ Կիրկորովի խոսքերը շփոթեցրել են բաժանորդներին: Նրանք տարակուսել են՝ արդյո՞ք երգիչը կատակում է, թե՞ իսկապես զուգընկերուհի ունի։ Հիշեցնենք, որ 1994-2005 թվականներին Ֆիլիպ Կիրկորովը ամուսնացած էր Ալլա Պուգաչյովայի հետ: Բաժանումից հետո նրանք ջերմ հարաբերություններ են պահպանել: