Ամերիկացի երաժիշտ Քանյե Ուեսթը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Forbes ամսագրին տված հարցազրույցում նա ասել է, որ փետրվարին ունեցել է COVID-19:
«Տենդ, դողէրոցք․․ Պառկած լինելով անկողնում՝ անընդհատ դիտում էի տեսանյութեր, թե ինչ պետք է անեմ, որպեսզի ապաքինվեմ: Եվ երբ ինձ ասացին, որ ռեփեր Դրեյքը վարակվել է կորոնավիրուսով, ես ասացի, որ նա չի կարող ինձանից ավելի վատ լինել», - իր ախտանիշների մասին պատմել է Ուեսթը։