Ավստրիական Ալպերում տղամարդկանց երեկույթն ավարտվել է նրանցից մեկի լեզվին օձի խայթոցով եւ դեպի հիվանդանոց ուղեւորությամբ։

Ինչպես հայտնում է Austria Press Agency-ն, հղում անելով տեղի «Կարմիր խաչ»-ին, 38-ամյա տղամարդը լեզվով կպել է իժին, որին բռնել է Ավստրիայի հարավ-արեւելքում Նոյբերգ Մյուրցատալում խրճիթի հատակին։

Օձը խայթել է նրան, եւ նրա լեզուն այտուցվել է: Փրկարարներն ու բժիշկը ժամանել են դեպքի վայր եւ տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց:

«Կարմիր խաչ»-ում ասել են, որ երեկույթի մասնակիցները, հնարավոր է, երիտասարդ օձին որդի հետ են շփոթել։