Խոյ. Այսօր ձեր հիմնական թշնամին պատվասիրությունն է: Եթե դուք միջոցներ չձեռնարկեք, այն ձեզ կտանի ոչ այնտեղ, որտեղ պետք է: Զգույշ եղեք դաշնակիցներ ընտրելիս' սա այն պահն է, երբ դուք հակված եք դեպի ձեզ մոտեցնել այնպիսի մարդկանց, ովքեր հետագայում մեծ գին կպահանջեն իրենց ծառայությունների դիմաց: Հին ընկերները կկիսվեն անսպասելի նորություններով, և ձեզ ժամանակ պետք կլինի, որպեսզի հասկանաք, թե ինչպես վերաբերվել ստացված տեղեկություններին:
Օրվա երկրորդ կեսին դուք կկարողանաք ոչ միայն պարզաբանումներ մտցնել ինքներս ձեր մեջ, այլև' հաստատել հուսալի ու խոր հարաբերություններ շրջապատի հետ:

Լավ կլիներ այսօր ինչ որ բան փոխել տանը' անգամ կահույքի ամենապարզ տեղափոխությունը կարող է վերածվել ձեր կյանքում նոր, ավելի բարենպաստ և հետաքրքիր փուլի սկզբի:

Երկվորյակներ. Հատուկ ուշադրություն դարձրեք այն բանի վրա, թե ինչպես է դասավորվում առավոտը, քանի որ դրանից կախված կլինի օրվա հետագա ընթացքը: Անգամ այն իրադարձությունները, որոնք առաջին հայացքից մանր և աննշան են թվում, կարող են շարունակություն ունենալ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր և անգամ' կոնֆլիկտներ շրջապատի հետ:

Օրը կարող է կապված լինել բավական լուրջ և խոր զգացմունքի առաջանալու հետ, որը կշրջի ձեր կյանքը, կստիպի վերանայել գերակայությունները և թիրախները: Մի վախեցեք ձեր ցանկություններից' դրանք կիրականան հենց’ այնպես, ինչպես պետքն է:

Խեցգետին. Այսօր եթե անգամ որևէ դժվարություններ ծագեն էլ, ապա դրանցից ոչ մեկը ձեզ չի մտահոգի: Առաջին հայացքից թվում է, որ ինչ-որ բան սպասվածի պես չէ, սակայն շատ շուտով կհասկանաք, որ իրադարձությունների ընթացքը կհամապատասխանի ձեր պլաններին: Ձեզ նաև կհաջողվի իրականացնել ինչ-որ վաղեմի մտահղացումներ' օգտվելով ազդեցիկ մարդկանց աջակցությունից:

Դուք խիստ ձգողական եք այն մարդկանց համար, ովքեր սփոփանքի և բարոյական աջակցության կարիք ունեն. դուք բոլորի համար բարի խոսքեր կգտնեք: Օրվա երկրորդ կեսը աշխատեք ընտանիքի անդամների հետ:

Առյուծ. Այսօր դուք շատ եք ձգտում բոլորին դուր գալ և ոչ մեկին չնեղացնել: Գովելի ցանկություն է, սակայն ցավոք' բարդ իրականանալի, եթե, իհարկե, դուք պատրաստ չեք լիովին զոհաբերել սեփական շահերը: Օրը բարենպաստ է ուղևորությունների, պասիվ հանգստի, ստեղծագործական բնույթի գործերի համար:

Օրվա երկրորդ կեսին սպասվում է կենսական ներուժի նվազում: Զգույշ եղեք դեղորայք օգտագործելիս' մեծ է ալերգիկ ռեակցիայի և կողմնակի ազդեցությունների հավանականությունը: Հնարավոր է ռոմանտիկ ծանոթություն' հեռվից ժամանաց անձի հետ:
Կույս. Դուք աննախանձելի իրավիճակում եք հայտնվել' մարդը, ումից ըմբռնում ու աջակցություն էիք սպասում, այսօր միայն հրահանգներ է տալիս և զերծ մնում գովասանքներից: Անգամ նշանի ամենաինքնավստահ ներկայացուցիչները սկսում են կասկածել իրենց ունակությունների և տաղանդի մեջ, չի բացառված, որ անգամ սկսեն իրենք իրենց համոզել այն բանում, որ ոչ մի բանի ընդունակ չեն: Աստղերը նրանց խորհուրդ են տալիս հնարավորինս հաճախակի հիշել սեփական հաջողությունների և նվաճումների մասին և չամաչել դրանց մասին բարձրաձայնել շրջապատին:

Կշեռք. Որքան էլ որ լավը լինեն ձեր գաղափարներն ու առաջարկները, դուք այսօր չեք ստանում շրջապատի ըմբռնումն ու աջակցությունը: Ժամանակը մի վատնեք վեճերի ու պարզաբանումների վրա, սկսեք իրականացնել ձեր մտահղացումներն ինքնուրույն, և առաջին իսկ հաջողություններից հետո ձեր օգնականներն ու դաշնակիցները կզգաստանան: Փորձեք չսահմանափակել ձեր երևակայությունը' այն ինչն այսօր անհավանական է թվում, վաղը կիրականանա:

Բարենպաստ օր է իմիջը փոխելու և հանդերձարանը թարմացնելու համար: Մի մերժեք ընկերների անսպասելի առաջարկին' միգուցե այսօր դուք նոր հոբբի ձեք բերեք:

Կարիճ. Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ շփումների, և ընդհանուր առմամբ, նոր ծանոթությունների համար: Դուք շատ լավ տպավորություն եք թողնում, փայլուն արտահայտում եք ձեր գաղափարները, հեշտությամբ եք համախոհներ ու դաշնակիցներ գտնում: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ ցանկություն կառաջանա զբաղվել գրական գործունեությամբ, կաճի քաղաքականության հանդեպ հետաքրքրությունը:

Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, օրը հարմար է իրավիճակը փոխելու և տեղափոխությունների համար: Անձնական կյանքում դժվար թե որևէ էական փոփոխություն տեղի ունենա, սակայն առկա իրավիճակը միանգամայն ձեր սրտով է: