Forbes ամսագիրը հրապարակել է ռուսաստանաբնակ մինչև 40 տարեկան 40 աստղերի վարկանշային աղյուսակը։ Ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով եկամուտները, սոցիալական հարթակներում հետևորդների քանակը և հայտնիության աստիճանը։ Ցանկի 23-րդ տեղում թենիսիստ Կարեն Խաչանովն է։ 24-ամյա երիտասարդի տարեկան եկամուտը կազմում է 6 միլիոն դոլար։ 30-րդ տեղում հայտնի հայազգի դերասան, շոումեն, երգիչ Միխայիլ Գալուստյանն է՝ իր 1,5 միլիոն դոլար եկամուտով։ Forbes պարբերականի աղյուսակում ներառվել է Օլգա Բուզովան, ով մտերիմ հարաբերություննե ունի հայազգի բլոգեր Դավայի՝ Դավիթ Մանուկյանի հետ։ Բուզովայի տարեկան եկամուտը կազմում է 2,7 միլիոն դոլար։