Victoria’s Secret-ի նախկին հրեշտակ, 39-ամյա Ալեսանդրա Ամբրոսիոն կրքոտ լուսանկար է հրապարակել, որով գրավել է իր հետեւորդներին: Լուսանկարների շարքը հայտնվել է նրա Instagram-ում։

Ալեսանդրան կերպարանք է ընդունել կոճակներն արձակած վերնաշապիկով, իսկ ձեռքերում գավաթ է։ Բամբակյա հասարակ վերնաշապիկը հազիվ է ծածկել նրա կուրծքը։ Կադրը ստացվել է շատ էմոցիոնալ ու սադրիչ։

«Արեւի խավարման մթնոլորտ», - հրապարակմանը կից գրել է մոդելը։

Հետեւորդները գնահատել են մանեքենուհու տեսքը: «Շատ էլեգանտ։ Դասական», «Ինչպես միշտ գեղեցիկ», «Ինձ շատ են դուր գալիս քո լուսանկարներն ու ոճը», «Դու աներեւակայելի կրակոտ եւ սեքսուալ ես այդ վերնաշապիկով», — մեկնաբանել են նրանք: