Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը իր Instagram-ում կիսվել է հոլովակով, որում նա պատկերված է կորսետով։ Նա ապշեցրել է երկրպագուներին իր անոմալ գոտկատեղով։

Տեսանյութն արվել է Լոնդոնում, ուր Քիմը մեկնել էր հայտնի վարպետ պարոն Պերլի մոտ կորսետը փորձելու, որը կորսետներ է կարում նաեւ Դիտա ֆոն Տիզի եւ Մոնիկա Բելուչիի համար: Քարդաշյանը պատրաստվում էր ներկայանալ Met Gala-2019-ին եւ կորսետ էր փնտրում Mugler-ի հայտնի «թաց» զգեստի համար, որում նա այնուհետեւ փայլել է պարահանդեսին:

 «Ես Met Gala-ի ժամանակ Thierry Mugler ապրանքանիշի նման կորսետ էի կրում, բայց այդ գիշեր կորսետը կորել էր։ Սակայն ես այնքան էի ցանկանում 

Հեռուստաաստղի երկրպագուները ցնցվել են նրա մարմնի անոմալ կառուցվածքով։ «Դա սարսափելի է, Աստված», «Դուք կարողանում եք շնչել։ Ես երբեք նման բան չէի հագնի», «Որտե՞ղ են քո օրգանները», «Որեւէ մեկը կասի նրան, որ նա կորցրել է կողոսկրներիդ», «Մարմինս ցավում է այս տեսանյութից», - մեկնաբանել են նրանք: