Ռուս շոումեն Գարիկ Խարլամովը և դերասանուհի Քրիստինա Ասմուսն ամուսնալուծվում են: Այս մասին զույգը հայտարարել է Ինստագրամի իրենց միկրոբլոգներում:

 

 «8 տարի առաջ սկսվեց իմ հարաբերությունները Քրիստինայի հետ: Լավ թիվ է 8-ը ... անվերջության նշանը: Մենք ամուսանցել ենք ամսի 8-ին: Բայց երկրի վրա ոչ մի բան հավիտենական չէ: Եվ մենք, ցավոք, նույնպես բացառություն չենք»,- գրել է Խարլամովը՝ նշելով, որ իրենք կշարունակեն մնալ լավ ընկերներ և լինել լավ ծնողներ իրենց դստեր համար:

Խարլամովը նաև շնորհակալություն է հայտնել արդեն նախկին կնոջը՝ նրա հետ ապրած տարիների և իրենց դստեր համար: