Միօրինակությունը, հատկապես սեքսի մեջ, շատ արագ մարում է ձեր և ձեր ընտրյալի միջև բռնկված փոխադարձ ձգողականությունը և ստիպում նրան դրսում որոնել ակնկալվող «բազմազանությունը»:

Որպեսզի ժամանակից շուտ չհոգնեք միմյանցից և պահպանեք հարաբերություններում կիրքը, փորձեք կանգ չառնել, սեռական հարաբերությունների մեջ չբավարարվել1-2 հարմարավետ դիրքերով, որոնք վաղուց արդեն դարձել են ձանձրալի։

Թույլ տվեք ինքներդ ձեզ համարձակ փորձեր անել: Հարցրեք ձեր զուգընկերոջը, թե ինչ սեռական երևակայություններ ունի նա և ասեք, թե ինչի մասին եք երազում դուք: Միգուցե ձեր ցանկությունները համընկնում են։ Ինչո՞ւ դրանք կյանքի չկոչել, չազատագրվել բարդույթներից և միմյանց ավելի մեծ հաճույք չպատճառել: Փորձեք վանել բոլոր վախերն ու չհասկացվածությունը։ Միօրինակությունը ինտիմ կյանքի վախճանն է։