Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին խոսել է դերասան Բրեդ Փիթից բաժանվելու իր պատճառի մասին:
«Ես իմ ընտանիքի՝ իմ երեխաների բարեկեցության համար եմ ամուսնալուծվել: Դա ճիշտ որոշում էր», - ասել է Ջոլին «Vogue»- ին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ ամուսնալուծության գործընթացի ընթացքում լրագրողները օգտվել են իր լռությունից, և իր երեխաները լրատվամիջոցներում իրենց մասին սուտ տեղեկություններ են կարդում: Դերասանուհու խոսքով՝ ինքը պարբերաբար հիշեցնում է երեխաներին, որ նրանք պետք է «մտածեն սեփական գլուխներով»։ Ջոլին և Փիթը ամուսնալուծվել են 2016-ին՝ երկու տարվա փաստացի ամուսնությունից և գրեթե տասը տարվա մտերիմ հարաբերությունների ավարտից հետո: Զույգը ունի վեց երեխա, որից երեքը որդեգրված են: