Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հագուստ է կրում, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Իջինն արձակել է երկար, ուղիղ հարդարված մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական մեկնաբանություններ գրել. «Այսքան շքեղ լինելը հանցագործություն է», «Գեղեցկուհի»։