Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակմամբ երգչուհին ցույց է տվել՝ ինչով են ինքն ու որդին սիրում զբաղվել։ «Իմ ու Ալեքսի սիրելի զբաղմունքներից մեկը։ Իսկ դու՞ք ինչ խաղեր եք խաղում ձեր երեխաների հետ: Հ.Գ. Լոտոն մեր ամենասիրելին է»,- գրել է Արմինկան։

Օրեր առաջ հրապարակված կադրերից մեկում երգչուհին կրում էր սպիտակ երանգի հագուստ․ ուսը բաց բլուզ, լայն տաբատ։ Նա արձակել էր ուղիղ հարդարած մազերը, վառ շպար նախընտրել։ Իսկ մյուս կադրում պատկերված էր երգչուհու մայրիկը, որն իր ձեռքում վարդերի շքեղ փունջ էր պահում։ Հրապարակմանը կից Արմինկան, շնորհավորելով մայրիկի տարեդարձը, գրել էր․ «Ծնունդդ շնորհավո՜ր, մամ ջան»։