Երեք ուսուցիչ հայց է ներկայացրել հոլիվուդյան դերասանուհի Ռիզ Ուիզերսփունի եւ նրա Draper James նորաձեւության ապրանքնիշի դեմ։ Նրանք գոհ չեն բարեգործական ակցիայից, որից հետո չեն կարողացել ստանալ խոստացված անվճար զգեստները։

Դերասանուհին մտադիր է եղել 250 զգեստ եւ իր Draper James ապրանքնաիշի արտադրանքի զեղչ նվիրել բոլոր մասնակիցներին։ Սակայն քանի որ մասնակիցների քանակը զգալիորեն գերազացնել է մրցանակների քանակը, Ռիզը դիմել է մրցույթի մեթոդին ու մասնակիցներին խնդրել  հարցաթերթիկներ լրացնել՝ 250 հաղթողին պատահականության սկզբունքով ընտրելու համար։

Draper James-ի ներկայացուցիչները հայտարարել է, որ հայցը զարմացրել է իրենց, քանի որ իրենց այդ քանակի հայտերի չեն սպասել։ Ակցիայի համար 250 զգեստ է առանձնացվել, իսկ մասնակցության հայտեր ներկայացրել է մոտ մեկ մլն կին։ «Մենք հասկացանք, որ ամեն ինչ չափազանց արագ ենք կազմակերպել եւ այս աստիճանի մասշտաբային արձագանքի չէինք սպասում։ Մեր ընկերությունում երբեք այս քանակի հայտ չի եղել։ Մենք կարծում էինք, որ կարձագանքեն ընդամենը մի քանի հազարը»,- հայտարարել են կազմակերպիչները։

Նրանք ներողություն են խնդրել նեղացած երեք ուսուցիչներից յուրաքանչյուրից։ Որպես փոխհատուցում՝ նրանք վերջիններիս հավաքածուի ցանկացած իրի համար 30 տոկոսի չափով զեղչ են առաջարկել, սակայն դրանով նրանց ավելի են զայրացրել։

Ուսուցիչները հիշեցրել են, որ իրենց աշխատավարձը թույլ չի տալիս գնել նույնիսկ ամենաէժան զգեստը հավաքածուից այդ զեղչի դեպքում։ Մասնակիցները պնդում են, որ դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը խոսել է «բարի գործի» մասին, որն իրականում «մարկետինգային արշավ է»։