Դերասանուհի Օլյա Հակոբյանը ջերմ շնորհավորդել է որդու ծննդյան օրը։

Երիտասարդ մայրիկն իր միկրոբլոգում ջերմ լուսանկար է հրապարակել որդու հետ ու այն մակագրել. «Շնորհավոր Ծնունդդ... իմ անբացատրելի, աննկարագրելի Աշխարհ, իմ կտոր, իմ Հրեշտակ։ Առողջ լինես, իմ արեւ…»։ Հետեւորդները միացել են շնորհավորանքներին։

Օրեր առաջ հրապարակիված կադրերում դերասանուհին վառ գույնի, ծաղկային պրիտով զգեստ էր կրում։ Օլյա Հակոբյանն այն համադրել էր ջինսե բաճկոնի հետ։ Դերասանուհին սպորտային կոշիկներ էր կրում, ոճային պայուսակ ու գլխարկ։ «Վերջերս գլխարկս անպակաս է»,- հրապարակումը մակագրել էր Օլյան, իսկ հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել։