Ռուսական երգչուհի Վերա Բրեժնեւան նշել է դստեր՝ Սոնյայի ծննդյան 12-րդ տարեդարձը:

Ըստ «7 дней»-ի, ուրախ իրադարձության առիթով երգչուհին իր միկրոբլոգում գրել է. «Այսօր իմ հրաշալի արքայադստեր ծննդյան օրն է: Արդեն 12: Երջանիկ եղիր, աղջիկս: Ես քեզ շատ եմ սիրում եւ հպարտ եմ քեզանով: Ուռաաա)))»: Բրեժնեւան հրապարակել է դստեր լուսանկարը, որն անմիջապես մի խումբ հիացական մեկնաբանություններ է հավաքել, ինչպես, օրինակ. «Քաջ առողջություն, մայրիկի նպատակասլացությունը, իսկ գեղեցկություն եւ տաղանդ նա արդեն փոխանցել է»:

Հիշեցնենք, որ վերջերս Վերա Բրեժնեւան իր գեղեցկության համար պարգեւատրվել է. նա ստացել է Ռուսաստանի ամենասեքսուալ կնոջ տիտղոսը: