Դերասանուհի տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կապույտ հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերը, նախապատվություն տվել վառ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել։

Ավելի վաղ հրապարակված տեսանյութում Տաթեւը ներկայացել էր նորաձեւ ու ոճային դիմահարդարմամբ։ Աչքի էր ընկնում բալագույն շրթներկը։ Նա կրում էր սպիտակ բլուզ, սեւ զգեստ։ Հրապարակմանը կից նա կատարել էր հետեւյալ գրառումը․ «Քո ու իմ` «շնորհիվ» ու «պատճառով»։