Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել ու սիրելիին շնորհավորել ամուսնության 3-րդ տարվա առիթով։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Սիլվան պատկերված է ամուսնու ու դստեր՝ Միլայի հետ։ «Երկու էինք, դարձանք երեք։ Շնորհավոր մեր ամուսնության 3 տարին, իմ սեր։ Հիմա մենք ամենաերջանիկն ենք, որովհետեւ ունենք Միլա»,- գրել է երգչուհին։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Սիլվան պատկերված էր դստեր՝ Միլայի հետ։ Նա գրկել էր 10 ամսական փոքրիկին ու դիմակ էր կրում։ Մեկնաբանությունների հատվածում Սիլվա Հակոբյանն օգտագործել էր «կրիր դիմակ», «փրկիր կյանքեր» հեշթեգերը։