Ռուս հայտնի դերասան Պավել Պրիլուչնին վճարել է նախորդ կնոջ՝ բրոնխիտի դեմ բուժման պրոցեդուրաները, որունք Ագաթան անցնում է մերձմոսկովյան «Լապինո» հոսպիտալում։

Peolpetalk-ին հայտնի է դարձել, որ Պավելն Ագաթայի բուժման համար ընդհանուր առմամբ 400․000 ռուբլի է վճարել։ Դերասանուհին կլինիկայում բրոնխիտի դեմ բուժում է անցնում (կլինիկայում պարբերականի աղբյուրների հաղորդմամբ՝ դերասանուհու մոտ COVID-19 այս պահին չի հաստատվել)։ Անկախ բոլոր տարաձայնություններից ու լուրերից՝ նախկին ամուսիններն, ըստ ամենայնի, ամեն դեպքում հաջողվել է ընդհանուր լեզու գտնել (Պավելը դա ապացուցում է գործով՝ չմեկնաբանելով սկանդալները)։

Տարվա սկզբին դերասանները հայտնել են բաժանվելու որոշման մասին։ Դրա պատճառ դարձել է դերասանի ոչ ադեկվատ վարքը: Ապրիլին Ագաթան ամուսնուն մեղադրել է ծեծի, ինչպես նաեւ երեխաների հետ կոպիտ վերաբերմունքի մեջ։ Նա ստիպված է եղել հեռանալ իրենց տանից, ուր ապրում էր ընտանիքն ու բնակություն հաստատել վարձակալած բնակարանում։