Լուսանկարիչ Դմիտրի Իսխակովն առաջին անգամ մեկնաբանել է երգչուհի Պոլինա Գագարինայից բաժանվելու մասին լուրը։ Լրատվամիջոցների հարղորդմամբ՝ նա արդեն մի քանի ամիս է՝ առանձին է ապրում եւ ընդհանուր տանը լինում է միայն դստեր՝ Միայի հետ ժամանակ անցկացնելու համար։

Բնականաբար, այդ տեղեկությունների հրապարակումից հետո երկրպագուները Դմիտրիին բազմաթիվ հարցեր են ուղղել՝ խնդրելով պարզաբանել իրավիճակը։ Նա մինչեւ վերջին պահը նախընտրել է լռել, սակայն հանգստյան օրերին վերջապես խախտել է լռությունը՝ պատասխանելով Instagram-յան իր էջի հետեւորդներից մեկի մեկնաբանությանը։

«Պոլինկան հիմա իր եղունգները կկծրոտի։ Բաժանվել է, ու տղամարդն անմիջապես երիտասարդացել է 15 տարով»,- գրել է հետեւորդներից մեկը։ «Մենք չենք բաժանվել»,- հույզերը չի զսպել Դմիտրի Իսխակովը։

Նա այս թեմայով այլեւս ոչինչ չի գրել։ Սակայն շատերը կարծում են, որ Իսխակովն ու Գագարինան դեռ պաշտոնապես ամուսնացած են ստիպված. կորոնավիրուսի պատճառով դատարանները փակ են, զույգին ոչ ոք չի կարող բաժանել։ Ի դեպ, Դիմտրի Իսխակովը սոցիալական ցանցում հայտարարել է, որ լրատվամիջոցների հրապարակումներն իրեն չեն հետաքրքրում։ «Չեմ կարդում»,- գրել է նա։