Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը հերթական գրավիչ լուսանկարով ուրախացրել է հետեւորդներին։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին եթերային զգեստ է կրում, որը բաց է մեջքի հատվածում։ Հագուստն ընդգծել է երգչուհու գեղեցիկ կազմվածքը։ Իջինն արձակել է մազերն ու շպարով ընդգծել գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները։ «Եթե երբեւէ կախեմ գլուխս, դա կլինին պարզապես կոշիկներով հիանալու համար»,- հրապարակումը մակագրել է երգչուհին, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Աննման գեղեցկություն»:

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ էր կրում, որն առանձնանում էր խորը լանջաբացվածքով։ Իջինն արձակել էր ուղիղ հարդարված մազերը եւ վառ շպարով էր. ընդգծված էին շուրթերը։ «Փոթորիկ աչքերում, խաղաղություն ժպիտում»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր նա։