Երգչուհի Ալսուն ու նրա ամուսինը՝ Յան Աբրամովը, երեք երեխայի են դաստիարակում։ Սակայն եթե ավագ դուստրերը՝ Միկելան եւ Սաֆինան, պարբերաբար հայտնվում են մայրիկի Instagram-յան էջում, նրանց որդու՝ Ռաֆայելի դեմքը, որը լույս աշխարհ է եկել 2016թ.-ին, երգչուհին երբեք ցույց չի տվել։

 
 
 
View this post on Instagram

A post shared by ALSOU (@alsou_a) on Jun 1, 2020 at 9:27am PDT

Ալսուն առաջին անգամ որոշել է հանրությանը ցույց տալ որդուն։ Երգչուհու դուստրերը՝ Միկելան ու Սաֆինան, նստած են՝ դեմքով դեպի տեսախցիկը, իսկ տղան շրջվել է այն կողմ։ «Իմ կյանքի ամբողջ իմաստը, իմ ամբողջ աշխարհը՝ մի լուսանկարում»,- հրապարակումը մակագրել է Ալսուն։

Ի դեպ, Ալսուն չի թաքցնում փաստը, որ ինքն ու ամուսինը դեմ չեն լինի եւս մեկ երեխա ունենալ։ Արտիստը հպարտանում է իր երեխաների ձեռքբերումներով՝ իր միկրոբլոգում հաճախ հրապարակելով կրտսեր դստեր՝ Միկելայի հաջողությունները։ Մանկական «Ձայնը» նախագծում սկանդալային մասնակցությունից հետո Միկելան ցանկանում է իսկական աստղ դառնալ ու վստահորեն գնում է դեպի իր նպատակը։