Սասեքսի դուքսն ու դքսուհին՝ Մեգան Մարքլն ու արքայազն Հարին, իրենց տան վերեւում դրոնների մասսայական արձակումից հետո նախագահական պահակախումբ են վարձել։ Թագավորական զույգն այս պահին ապրում է Բեւեռլի Հիլսում գտնվող տանը, որը, ենթադրաբար, տրամադրել է նրանց ընկերը՝ կինոմագնատ Թայլեր Փերին։

The Daily Mail-ի տվյալներով՝ զույգը պահակախումբ է վարձել նախագահ Ռոնալդ Ռեյգանի անվտանգության ծառայության նախկին ղեկավարի՝ Գեւին դե Բեքերի գլխավորությամբ, որին պատկանում է GDBA ընկերությունը։

«Հարին ու Մեգանը լիակատար վստահություն ունեն Բեքերի ընկերության նկատմամբ եւ այն խորհուրդ են տալիս նրանց, ում ճանաչում են։ Դա Լոս Անջելեսում պահպանական ամենամեծ ընկերությունն է եւ, անխոս, ամենահարգվածը։ Նրանց ծառայություններն էժան, չեն, բայց եթե ցանկանում եք լավագույնը, պետք է վճարեք դրա համար»,- պատմել է զույգի շրջապատի աղբյուրը։

Հիշեցնենք՝ Մեգանն ու Հարին իրենց լիազորությունները վայր են դրել մարտի 31-ին։ Տեղափոխվելով ԱՄՆ՝ նրանք զգացել են իրենց խոցելիություն ու այժմ հատկապես անհանգստանում են փոքրիկ որդու՝ Արչիի համար։ Վերջերս նրանց տան վերեւով անօդաչուներ էին պտտվում, որոնք ցանկանում էին լուսանկարել հայտնի ընտանիքին։ Այդ միջադեպն ազդել է զույգի՝ անվտանգությունն ուժեղացնելու որոշման վրա։