Բալիի սաֆարի պարկում ծնված ընձուղտին անվանակոչել են Կորոնա: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պարկի ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ շրջակա միջավայրի նախարար Սիտի Բուրբայա Բակարը նորածին ընձուղտին որոշել է նման անուն տալ, որպեսզի չմոռանան, որ կենդանին ծնվել ու կարողացել է ապրել համավարակի տարածման պատմական ժամանակաշրջանում:
Նշվում է, որ կենդանին ծնվել է ապրիլի 9-ին: Այս պահին պարկը դեռ փակ է, իսկ բացվելուն պես բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ Կորոնայի հետ: