Գերմանիայի Քյոլն քաղաքից մոդել Քեյթ Մերլանը քթին և այտերին դաջվածք է արել պեպենների տեսքով: Աղջիկը կարծում է, որ այժմ ինքն ավելի երիտասարդ տեսք ունի, գրում է Daily Star-ը:

33-ամյա գերմանուհու դեմքին այնպիսի պեպեններ են դաջել, որոնք նման են «Ինստագրամի» ֆիլտրերին:

«Ես օգտագործում եմ այս դիմակը ամբողջ ժամանակ, երբ սելֆի եմ անում, ուստի որոշեցի, որ ինձ պեպեններ են պետք նաև իրական կյանքում»,- ասում է մոդելը:

Նրա խոսքերով՝ դաջվածքը տևել է 2,5 ժամ: Մերլանը վճարել է 250 եվրո:

Աղջիկը խոստովանել է, որ ընտանիքն ու ընկերները փորձել են իրեն հետ պահել այդ քայլից, բայց ինքը նրանց չի լսել: