Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ ու նուրբ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Ռոզան պատկերված է հայկական տարազի գլխարկով։ Նա մեղմ շպարով է․ թեթեւ ընդգծված աչքեր, մեղմ երանգի շուրթեր։ Երգչուհին արձակել է ուղիղ հարդարված վարսերը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Ռոզան պատկերված էր գիշերային Երեւանի ֆոնին։ Նա գունավոր բլուզ էր կրում, նախապատվություն էր տվել բնական շպարին։ «Բարի երեկո բոլորին։ Ասում են՝ շոգ եղանակի հետ վարակը պետք է նվազի։ Իսկ ի՞նչ եք կարծում դուք»,- մեկնաբանություններում գրել էր նա։