Վերջերս մոդել Քրիս Թեյգենը՝ երաժիշտ Ջոն Լեջենդի կինը, նշել է կրծքների մեծացման 10-րդ տարեդարձը եւ հայտնել, որ ուրախությամբ կազատվեր իմպլանտներից։ Որոշ ժամանակ անց նա որոշել է խոսքերից գործի անցնել։

Քրիսին կրծքերը մեծացրել է 20 տարեկանում, երբ նոր էր սկսում մոդելի կարիեիան։ Նա այդ ժամանակ ցանկանում էր, որ իր կուրծքը նկարահանումների ընթացքում միշտ անթերի տեսք ունենա։

«Պատրաստվում եմ հանել դրանք։ Դրանք երկար տարիներ հրաշալի են եղել, բայց ես անցել եմ դա։ Ես շատ եմ ցանկանում բարձրացնել իմ չասփի զգեստի շղթան եւ հարմարավետ պառկել որովայնի վրա։ Ինձ համար մի անհանգստացեք։ Ամեն ինչ լավ է։ Ես նախկինի նման կուրծք կունենամ՝ պարզ ճարպ»,- հայտարարել է աստղը։

Երկրպագուներն արձագանքել են Թեյգենի հրապարակմանը. շատերն են մոդելին շնորհակալություն հայտնել, որ նա անկեղծորեն պատմում է այդ մասին եւ նրան հաջողություն են մաղթել։ Նախքան վիրահատությունը Թեյգենը կորոնավիրուսի թեստ է անցել եւ այդ մասին հայտնել սոցիալական ցանցում՝ նշելով, որ իրեն վիրահատական միջամտություն է սպասվում (միայն թե չի հստակեցրել՝ ինչ միջամտության մասին է խոսքը)։