Դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին արձակել է մազերը։ Նա դիմահարդարված չէ եւ լուսանկարը չի մեկնաբանել։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Խելահեղ գեղեցկություն»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, պատկերված էր արեւի շողերի ներքո։ Գայանեն կրում էր սեւ բլուզ: Արձակել էր ուղիղ հարդարված վարսերն ու առօրյա շպար ընտրել։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջացնում էր աքսեսուարը՝ վզնոցը։ Հրապարակմանը կից Գայանեն գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին հղել նրան՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Հրաշք», «Հրաշքների հրաշք», «Ուղղակի հիասքանչ», «Բոլոր ժամանակների Հայոց ադամանդը»։