Վաշինգթոնում Սպիտակ տան «զգեստների թագուհին»՝ Իվանկա Թրամփը, ինքնամեկուսացմամբ վերաորակավորվել է «կոմբինեզոնների թագուհու»։ Եւ այժմ յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում ցույց է տալիս իր զգեստապահարանում առկա  առավել գործնական եւ նորաձեւ տարբերակները։

Իվանկան հանդիպել է ամերիկացի ֆերմերների հետ՝ մասնակիորեն պահպանելով անձնական անվտանգության միջոցառումները. պաշտպանական սեւ դիմակը, կարծում ենք, պատահական չէ, որ զուգակցվել է ընդհանուր կերպարի հետ, իսկ ահա ձեռնոցներն ԱՄՆ նախագահի դուստրն անտեսել է: Հազվադեպ այցի համար Թրամփն ընտրել է ամերիկյան Kenneth Cole բրենդի հարմարավետ կոմբինեզոնը եւ այն հաջողությամբ համադրել Chanel-ի նշանավոր կոշիկների հետ:

Կտորի դիմակի հետաքրքիր դետալն ու անսովոր լրացումը դարձել է ազգային դրոշի պատկերով կոկիկ բրոշը։

Սա Իվանկայի առաջին հրապարակային այցն է օգնականի մասին հաղորդագրությունից հետո, որի կորոնովիրուսի տեստը դրական արդյունք էր ցույց տվել։