Ջենիֆեր Լոպեսի դուստրը գրել է իր առաջին գիրքը, այս մասին երգչուհին գրել է իր Instagram-յան էջում:

Ջեյ Լոյի խոսքերով, նա շատ է հպարտանում իր 12-ամյա Էմմայով: «Նա իր ամենօրյա աղոթքներով կկիսվի իր առաջին՝ «Աստված, օգնիր» գրքում: Այս գիրքը ընտանիքներին կհուշի, թե ինչպես է կարելի հավատի օգնությամբ հասնել հանգստության եւ զորության»,- ասել է երգչուհին:

Էմման և նրա երկվորյակ եղբայր Մաքսը ծնվել են Ջենիֆեր Լոպեսի եւ երգիչ Մարկ Էնթոնիի ամուսնությունից: