23-ամյա Հեյլին՝ Ջասթին Բիբերի կինը, իրենց՝ երգչի հետ կյանքի մասին անկեղծ և բավականին անսպասելի խոստովանություն է արել։ Նրա խոսքերը երկրպագուներին ստիպեցին կասկածել՝ արդյո՞ք այս սիրային իդիլիան ավարտվել է հարսանիքից ընդամենը 2,5 տարի անց: «Biebers» Ֆեյսբուքում հեռարձակվող շոուի ժամանակ 26-ամյա Ջասթին Բիբերի կինը դժգոհում էր անձնական տարածքի անբավարարությունից և որևէ այլ բանով զբաղվելու անկարողությունից: Վերջում Հեյլին հաղորդել է, որ ինքը և իր ամուսինը բավականին հոգնել են միմյանցից: Մոդելն ասել է, որ պարբերաբար «նրանք միմյանց ծայրաստիճան նյարդայնացնում են»։ Նրանք նույնիսկ երբեմն շատ ծանր վեճեր են ունենում։ Ըստ Հեյլիի՝ Տորոնտոյում համաճարակի պատճառով տանը միասին անցկացնելու անհրաժեշտության պատճառով նրանց հարաբերություններն այժմ «ծանր ժամանակներ են ապրում»:

Հիշեցնենք, որ ըստ Հեյլիի՝ իր՝ Բիբերի հետ ամուսնանալը նվիրական երազանք էր: Ինքը միշտ ամեն հարցում աջակցել է ապագա ամուսնուն: Եվ ամեն անգամ, երբ անհեթեթ լուրեր էին տարածվել, երգչի մասին, թե Ջասթինը «նստած է թմրանյութերի վրա», Հեյլին սկսեց ակտիվորեն պաշտպանել Բիբերին։ Հիշեցնենք, որ զույգը ամուսնացել է 2018 թվականի սեպտեմբերին, սակայն երգչի առողջական խնդիրների պատճառով հարսանեկան միջոցառումն անցկացվել է միայն մեկ տարի անց՝ 2019 թվականի սեպտեմբերին: