Ամերիկացի բիզնեսմեն ու ռեալիթի-շոուի աստղ Քայլի Ջեները երկամյա դստեր Սթորմի Վեբսթերի հետ որոշել է մասնակցել Candy Challenge-ին Փոքրիկ աղջնակը  հրաշալի կամքի ուժ է ցուցաբերել:

Աստղն իր սիրելի կոնֆետներով ափսեն դրել է երեխայի առջեւ եւ նրա կողքին թաքցրել տեսախցիկը։ Հայտնի աստղը դստերն ասել է, որ նա կկարողանա ուտել երեք կոնֆետ, բայց միայն այն բանից հետո, երբ մայրը կվերադառնա լոգարանից:

«Միայն երեք հատ։ Դու պետք է սպասես, սկզբում մայրիկը պետք է վերադառնալ։ Ես գնում եմ լոգարան», - ասել է Քայլին։

Տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է միայնակ մնացած Սթորմին նետվել ափսեի մոտ, սակայն կարողացել է իրեն զսպել:

 «Օ, շոկոլադ։ Համբերություն, համբերություն», - կրկնել է փոքրիկը։

Երբ մայրիկը վերադարձել է սենյակ, աղջիկը ուրախացել է: Հոլովակը դիտելով՝ Քայլին ու նրա հարազատները զարմացել են փոքրիկի ինքնատիրապետմամբ։

«Օ, Աստված, հիանալի է։ Չիկագոն այդպես չէր կարող»,- գրել է Քիմ Քարդաշյանը։