Հայտնի բլոգեր Դավիթ Մանուկյանը՝ Օլգա Բուզովայի ընտրյալը, սիրելիի անունով դաջվածք է արել։ StarHit-ի հաղորդմամբ՝ նա տեսագրել է ամբողջ ընթացքը։ Բլոգերի տուն մասնագետ է եղել, որն էսքիզով դաջել է պատկեր՝ սրտի պեսքով ու Օլյայի անունով։ Նկարի վրա աշխատանքի ընթացքում նա կիսվել է տեղի ունեցածի վերաբերյալ հույզերով։

Ի դեպ, 27-ամյա Մանուկյանը նախկինում հայտարարել է, որ ցանկանում է Բուզովայի անունով դաջվածք անել, բայց այն դեպքում, երբ իրենց համատեղ լուսանկարը երկու մլն «լայք» հավաքի։

«Ցավոտ է, իրականում, դաժան է։ Բայց տղամարդն ասել է, տղամարդն արել է։ Հիմա իմ ձեռքին սիրելիիս սիրտն է պատկերված»,- հայտնել է բլոգերը։ Բուզովայի Instagram-յան էջում առայժմ իրեն նվիրված դաջվածքի վերաբերյալ մեկնաբանություններ չկան։