Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Էմմին Instagram-ի «սթորի» բաժնում հուզիչ ֆոտոշարք ու գրառում է կատարել իր մայրիկի՝ երգչուհի Նադեժդա Սարգսյանի մասին։

«Եթե դու ինձ հասկանում ես, ուրեմն մենք նույն իրավիճակում ենք։ Ուժեղ եղիր և ժպտա։ Մեզ մայրերը տխրելու համար չեն լույս աշխարհ բերել»։ Այս տողերով է սկսվում Էմմիի պատմած ինստագրամյան պատմությունը։

Երգչուհի Նադեժդա Սարգսյանի երգերից մեկի՝ «Արևոտ անձրևի» ուղեկցությամբ Էմմին ընտանեկան տարբեր տարիների լուսանկարներ է հրապարակել։
Լուսանկարներում մայրն է՝ Նադեժդա Սարգսյանը տարբեր տարիներին՝ բեմում և ընտանիքում, իր՝ Էմմիի և ամուսնու՝ լուսահոգի քանդակագործ Դավիթ Բեջանյանի հետ։

«Իմ հոգատար, գոնե մեկ անգամ էլ ասեի, որ ամենագեղեցիկն ես»,- ֆոտոշարքի վերջում գրել է Էմմին։