Խոյ

Խոյերին մինչ երեկո կուղեկցի էնտուզիազմը: Աստղերը խորհուրդ են տալիս այդ արժեքավոր որակը դրսևորել միայն գործերում, որոնք ավարտին հասցնելու կարիք ունեն: Եթե ապագայի համար խոշոր ծրագրեր ունեք, փողերը քամուն մի՛ տվեք, օրինակ՝ մի՛ շտապեք գնումներ կատարել: Առաջին հերթին, անցանկալի են տան համար ձեռբերումները: Հետաձգե՛ք դրանք մի քանի օրով: Շտապողականությունը կբերի սխալների, որոնք ուղղման համար նույնպես միջոցներ անհրաժեշտ կլինեն:

Ցուլ

Ցուլերի համար օրը կարող է անցումային լինել: Հին ռեսուրսներն արդեն մշակված են, իսկ նորերում դեռ ամեն ինչ պարզ չէ: Հնարավոր են կասկածներ ցանկացած նախաձեռնության և ընտրության հարցում: Նման իրավիճակում ավելի լավ է առավելագույն ուշադրությունը հատկացնել սովորական ընթացիկ գործերին: Հետաձգե՛ք նախաձեռնությունները՝ կապված ձեր արտաքին տեսքի փոփոխության, կենցաղային հոգսերի, բարեկամական շփումների, դատական և մասնագիտական գործընթացների, հեռավոր ուղևորությունների հետ:

Երկվորյակ

Այսօր Երկվորյակների մոտ սրվում է վտանգի զգացողությունը: Աստղերը կարծում են, որ մտահոգվելու առիթ չունեք, եթե ամեն ինչ ճիշտ եք անում, օրինակ՝ դուրս չեք գալիս ձեր աշխատանքային իրավասությունների շրջանակից, օրենք չեք խախտում, ուրիշի տարածքը չեք հատում: Ցանկացած երկխոսության մեջ ավելի զգայուն եղե՛ք զրուցակցի գործերի և տրամադրության նկատմամբ: Եթե հարաբերությունները բավական մոտ են, չեք կարող ձեզ հետաքրքրող մարդու պահվածքի մեջ որոշ փոփոխություններ չնկատել:

Խեցեգտին

Խեցգետինների մեծամասնությունն այսօր կախյալ է կողմնակի կարծիքից: Բացառված չեն կասկածները՝ կապված գործընկերային հարաբերությունների, ինչ-որ պարտականությունների հետ: Աճում է շրջապատին դուր գալու, սեփական կյանքը լավացնելու ցանկությունը: Ինտուիցիան ճիշտ լուծում է հուշում, սակայն սեփական հետաքրքրությունների համար գործելը դեռ վաղ է: Հնարավոր է, որ հաշվի չեք առնում իրադրությունն ամբողջությամբ կամ այլ մարդկանց կողմից ձեր հանդեպ հավանական պահանջները:

Առյուծ

Օրվա ընթացքում էնտուզիազմը կնվազի: Զվարճանքները կարող են չպարգևել այն հաճույքը, որ դրանցից ստանում էիք երեկ: Ստեղծագործ անձինք կարող են ոգեշնչման պակաս զգալ: Ռոմանտիկ հանդիպումը չարժե երկար ձգձգել: Երեկոյան հնարավոր են չնախատեսված գործնական շփումներ, նորություններ աշխատանքից, գործընկերների հետ զրույցներ, ընտանեկան գործերի մասին մտորումներ: Առողջության հետ խնդիր ունեցող Առյուծներին խորհուրդ չի տրվում գերլարվել, այլապես հյուծվածությունը գիշերը կարող է քրոնիկ հիվանդությունների սրման պատճառ դառնալ:

Կույս

Շատ Կույսեր ստիպված կլինեն տանը մնալ: Դա կարող են պահանջել հյուրերը, կենցաղային հոգսերը, ձեր տանն անցկացվող միջոցառումը: Մարդկանց, տեղեկատվության, անձնական ճգնաժամից դուրս գալու ուղիների որոնումը հետաձգե՛ք մինչ երեկո: Օրվա վերջում մտքերը կարող են փոխել ուղղությունը, կարող է փոխվել շփման շրջանակը: Եթե սխալ եք թույլ տվել, իրադրության փոփոխությունը կօգնի ամեն ինչ վերադարձնել իր տեղը, օրինակ՝ վերականգնել սիրելի անձնավորության վստահությունը:

Կշեռք

Առավոտյան և օրվա ընթացքում Կշեռքների մեծամասնությունն ազատ ընտրության հնարավորություն կունենա: Հոգեբանական մթնոլորտը միանգամայն դրական կլինի: Օրը հարմար է զբոսանքների, ազատ շփումների համար: Կապ պահպանե՛ք մոտ բարեկամների հետ: Օրվա վերջում կարևոր է մնալ տանը: Չարժե շտապել նոր պարտականություններ ստանձնել, կարիերայի, տան, արտաքին տեսքի, համատեղ ֆինանսների հետ կապված որոշումներ կայացնել:

Կարիճ

Օրը հարմար է առօրյա հոգսերի համար: Կարևոր քայլերը թողե՛ք հետագա օրերին: Մի՛ շտապեք նվերներ ընտրելու, գնումների, ներդրումների հարցերում: Մի՛ շտապեք փոփոխություններ կատարել արձակուրդի, ստեղծագործության, ընտանեկան կապերի, անձնական կյանքի հետ կապված հարցերում: Երեկոն Կարիճներին կստիպի ավելի կառուցողական մտածել, ավելի իրատեսական դատել: Քնից առաջ վատ չի լինի մտովի գնահատել իրադրությունը և հավանական հեռանկարները:

Աղեղնավոր

Աղեղնավորներին օգտակար կլինի դադար վերցնել ֆինանսական գործերում և գումար ծախսել միայն անհրաժեշտ մանրուքների վրա: Չեն ողջունվում այն նախաձեռնությունները, որոնցից հույս ունեք գործնական շահույթ ստանալ: Այսօր հնարավոր են սխալ հաշվարկներ՝ կապված գնի, որակի, գործարքի հավանական հետևանքների գնահատման հարցում: Առօրյա զբաղմունքներում կողմնորոշվե՛ք ինքնազգացողությամբ: Աշխատատար գործերը թողե՛ք վաղվան:

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են օրը ազատ ռեժիմով անցկացնել: Հետաձգե՛ք նախաձեռնությունները՝ կապված ձեր ամենօրյա սովորությունների, կենսակերպի, արտաքին տեսքի փոփոխման հետ: Չարժե նաև կտրուկ փոխել շրջապատի հետ շփման մարտավարությունը: Խուսափե՛ք իրադրություններից, որոնք ենթադրում են անձնական պատասխանատվության ստանձնում: Ամենաճիշտ որոշումը կլինի իրադրության մոնիթորինգ անցկացնելը, տարբերակների համեմատումը, անձնական ճաշակները, ծրագրերը և մտադրությունները գաղտնի պահելը:

Ջրհոս

Նոր նախաձեռնությունների համար օրն անհարմար է: Մինչ երեկո մի՛ փոխեք ուղղությունը, ուժերը ներդրե՛ք սկսածի զարգացման համար: Ապավինե՛ք ընկերների կամ այն կազմակերպության աջակցությանը, որը ներկայացնում եք: Յուրօրինակ գաղափարներն իրագործե՛ք առավոտյան: Օրվա վերջում շատ Ջրհոսներ ստիպված կլինեն փոխել մտածելակերպը, կրճատել շփման շրջանակը: Փոփոխությունների պատճառ կարող է դառնալ պարտքի զգացումը, ինքնազգացողության փոփոխությունը:

Ձկներ

Ձկների տրամադրությունն այսօր մեծապես կախված է էնտուզիազմի, ազարտի առկայությունից, պայծառ ապագայի հանդեպ հավատից: Նույնիսկ, եթե սկեպտիկ եք տրամարդված, փորձե՛ք մնալ օպիտիմիստ: Կրիտիկական պահին մի՛ կորցրեք ինքնատիրապետումը: Աստղերը ձեզ առանց օգնության չեն թողնի: Նյութական կամ հոգեբանական օգնություն անպայման կստանաք: Եթե կարծում եք, որ փակուղու մեջ եք, սպասե՛ք երեկոյին: Այդ ժամանակ իրադրությանը կնայեք նորովի, ավելի իրատեսական: