Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը եւ կանադացի երգչուհի Գրայմսը ծնողներ են դարձել։ Որդու լույս աշխարհ գալուց ժամեր անց նախաձեռնողը հրապարակել է նրա առաջին լուսանկարը։ «Մայրիկն ու փոքրիկն իրենց լավ են զգում»,- Twiiter-ում գրել է Իլոնը։

Կադրերում Մասկը գրել է նորածնին։ Փոքրիկը նաեւ գլխարկ է կրել։ Գործարարը փոքրիկին ցույց է տվել նաեւ խոշոր պլանով՝ տարբեր ֆիլտրեր օգտագործելով։

 

Ի դեպ, 31-ամյա Քլեր Էլիս Բուշեն (Գրայմս) եւ 48-ամյա Մասկը սկսել են հանդիպել 2018թ.-ին։ Երգչուհու հղիության մասին հայտնի է դարձել հունվարի սկզբին, երբ նա համացանցում լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով կլորացած որովայնը։