Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա բաց գույնի բաճկոն է կրում, արձակել է մազերը։ Հմայիչ դերասանուհին նախապատվություն է տվել նուրբ շպարին։ «Բնություն»,- այս հեշթեգն է օգտագործել Ադրիանան։