Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել եւ հետեւորդներից հետաքրքրվել՝ ինչպես են մարդիկ անցնում կորոնավիրուսի համավարկի պատճառով կարանտինի փորձությունը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, գիշերազգեստ է կրում։ Նա արձակել է մազերը, կրում է ակնոց, իսկ ձեռքին ամսագիր է։ «Ես, հավանաբար, միակն եմ Ինստագրամում, ով չի անդրադարձել Corona-ին ու կարանտինին: Դե՜, պատմեք, տեսնեմ` ո՞նց եք անցնում փորձությունը»,- մեկնաբանություններոմ գրել է նա։

Ավելի վաղ Արմինկան սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Երբ տեսնում եմ, թե դժվարին էս ժամանակաշրջանում «ինքնաբավ» ու «կայացած» մարդկանց մի զգալի բանակ, ինչպես է սոցցանցերում խուճապի մատնված, անդադար տեղադրում իր բոլոր «տաղանդներ»-ը բացահայտող ֆոտոներ ու վիդեոներ (իսկ բոլորին հայտնի է, թե մարդն ինչ տեսակ է բացահայտվում նեղության մեջ), ակնհայտորեն սարսափելով թեկուզ մի օր առանց ուշադրության մնալու փաստից, դա ինձ մոտ առաջացնում է ծիծաղ ու խղճահարություն… Տպավորություն է, որ էդպիսիք լայվ եթերում չեն միայն, երբ քնած են»,- գրել է նա։