Մինչ շատերը նկատում են, որ մեկուսացումն ավելորդ կիլոգրամներ է ավելացնում, Կայա Գերբերը պահպանում է մոդելային պարամետրերը եւ Instagram-ում պարծենում երազանքների կազմվածքով։ Մոդելը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է լավագույն ընկերոջ՝ շան հետ։

Սինդի Քրոուֆորդի դուստրը գերադասում է ժամանակ անցկացնել հովազային պրինտով լողազգեստով. այն չի թաքցնում նրա մինիմալիստական դաջվածքը եւ ընդգծում է իդեալական կազմվածքը։ Ցավոք, մոդելը լողափ գնալու եւ թարմ օդին կազմվածքը ցուցադրելու հնարավորություն չունի. ընդ որում, ինչպես եւ մյուսները։