Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր հոլովակ է  հրապարակել, որն արվել է բնության գրկում։ Տեսանյութում Լիլիթը կրում է սպորտային հանդերձանք․ տոպ, մարմինն ընդգրկող տաբատ, սպորտային կոշիկներ։ Նա արձակել է վարսերը։ Արեւային ակնոց է կրում։ Կադրերում երեւում է անիմացիոն վագր, ինչն էլ երգչուհուն «վախեցնում է»։ Հրապարակմանը կից Լիլիթը գրառում չի կատարել միայն հեշթեգերում նշել է․ «ջունգլիներ»։