Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ձմեռային հանդերձանքով։ Կադրում դերասանը կրում է տաք, ձմեռային գլխարկ, շարֆ։ Հրապարակմանը կից Մկրտիչ Արզումանյանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Պառվաուլեր is coming»։ Դերասանի ակտիվ հետեւորդներն ու երկրպագուները շտապել են հումորային մեկնաբանություններ կատարել։