Դուք կարող եք հաղթահարել ինքնամեկուսացման ընթացքում զբոսանքի գնալու ցանկությունը' կազմակերպելով ձեր ժամանցը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի կենսաբժշկական խնդիրների ինստիտուտի սոցիալական և ճանաչողական հոգեբանության լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Աննա Յուսուպովան:

«Եթե մենք խոսում ենք անկումային, բացասական մտքերի մասին, որոնք պահանջում են մասնագետի օգնություն, դուք այդ խորհրդատվությունը կարող եք ստանալ առցանց՝ առանց տնից դուրս գալու։ Բայց եթե իրավիճակը այդքան էլ բարդ չէ և ցանկությունը կապված է զգայական զրկանքների հետ, այն է՝ շփում, զբոսանք, ուղևորություններ, ապա հնարավորության սահմաններում ավելացրեք սուր զգացողությունները», - ասել է հոգեբանը:

Ըստ Յուսուպովայի՝ եթե ցանկանում եք մաքուր օդ շնչել, կարող եք լայնորեն բացել պատուհանները և տաք բաճկոն հագնել, իսկ ուղևորությունների մեկնելու հետ կապված բացը կարող եք առժամանակ լրացնել ճամփորդական հաղորդումներ դիտելով։ Հրաշալի տարբերակ է նաև հետագա պլանների մասին մտածելը, թե ուր կարելի է գնալ և ինչով զբաղվել կարանտինի ավարտից հետո։