Երիտասարդ դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գայթակղիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ, կարճ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Եվան արձակել է մազերը, նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները։ «Ինչո՞ւ մեղքն այդքան սքանչելի համ ունի»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է Եվան։ Հետեւորդները գնահատել են դերասանուհու կերպարն ու հաճոյախոսություններ արել. «Ռումբ»։  

Ավելի վաղ Եվան ներկայացել էր քնքուշ ու առօրյա կերպարում։ Կադրում երիտասարդ դերասանուհին կարմիր երանգի սպորտային կոստյումով էր։ Եվան արձակել էր վարսերը, մեղմ շպարով էր։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չէր կատարել։ Սակայն նրա հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ են գրել։