Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը կիսվել է գեղեցիկ լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարն արվել է լողափին՝ գեղեցիկ մայրամուտի ֆոնին։ «Սիրում ես, երբ մինչեւ վերջին շունչը կարոտում ես... Հ.Գ. Ծովն էլ էդպիսին, կարոտել է ստիպում»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել Նազենիին. «Արեւն ու չքնաղ Նազենին։ Լրացնում եք իրար»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարին կից Նազենին գրել էր. «Հավասարակշռությունը պահելը բարդ է, որևէ իրավիճակում է բարդ, բայց ավելի դժվար է արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելը: Պետք է ստաբիլ լինել եւ հավասարակշռված ապրել ի սկզբանե: Լավ ու ամրակուռ սովորույթները օգնում են մարդուն չընկրկել, երբ կա դժվարություն, չընկճվել, երբ անելանելի է թվում իրավիճակը, և չընկնել, երբ ամեն ինչ, թվում է, խախտում է հավասարակշռությունը: Միտքն ու կշռադատված քայլերը` հավատով կոփված, կբերեն ճիշտ արդյունքի: Աստված պահապան բոլորիս: Առողջություն` մտքի, հոգու, մարմնի»: