Սերիալային դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոշարքերից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ ու առօրյա կերպարում։ Կադրում երիտասարդ դերասանուհին կարմիր երանգի սպորտային կոստյումով է։ Եվան արձակել է վարսերը, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չի կատարել։ Սակայն նրա հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ են գրել։

 

Ավելի վաղ հրապարակված կադրում Եվա Բաղդասարյանը ներկայացել էր լողավազանից։ Նա սեւ երանգի լողազգեստով էրորն ընդգծում էր նրա կազմվածքը։ Եվան հավաքել էր վարսերը, առանց շպարի էր։ Նրա կերպարն ավարտին էր հասցրել արեւային մեծ ակնոցը։ Հրապարակմանը կից դերասանուհին ռուսերեն լեզվով գրել էր․ «Տանը նստելու տրամադրություն չկա»։