Գիտնականները հաշվել են, թե փոքրիկներն օրական միջինը քանի
հարց են տալիս իրենց մայրերին:
Ինչպես տեղեկացնում են ինտերնետ-ԶԼՄ-ները, չորսամյա
աղջնակներն օրական 390 հարց են տալիս: Արթուն ժամանակ
միջինը մեկ հարց՝ 1 րոպե 56 վայրկյանում:
Գիտնականները հարցումներ են անցկացրել 2-10 տարեկան
երեխաներ ունեցող 1000 մայրերի շրջանում: Նրանց հետաքրքրել է
երեխայի հետ տանն անցկացրած սովորական օրվա ընթացքը՝
նախաճաշից մինչև քուն: Միջին վիճակագրական մայրն օրական
ստիպված է լինում 12,5 ժամ հարցերի պատասխանել (ամեն 2 րոպե
36 վայրկյանը մեկ):
Ամենից շատ երեխաները հարցեր են տալիս ուտելիս (11 հարց), այնուհետև՝ խանութներով շրջելիս (10 հարց):
Հատկանշական է, որ երեխաների 82 %-ը հարցերով սկզբում մորն է դիմում: Երեխաների 24 %-ն այդպես է
վարվում, քանի որ համոզված է, որ հայրն իրեն կուղարկի մոր մոտ:
Տարեկան կինը պատասխանում է 105 120 մանկական հարցերի: