Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված սեւ-սպիտակ կադրերում Արփին ամառային շապիկ է կրում։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել նուրբ շպարին։ Կերպարն ամբողջացրել է եւս մեկ նուրբ դետալ՝ ականջօղը։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինը լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Գեղեցիկ աղջիկ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Արփին կրում էր սեւ հանդերձանք․ սպորտային կոստյում, կաշվե բաճկոն, սպորտային կոշիկներ։ Նա արձակել էր վարսերն ու մեղմ շպար ընտրել։ Արփիի կերպարն ամբոջացրել էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն հեշթեգերում նշել էր․ «#առողջեղեք»։